Արցախի սոցիալական զարգացմա ն ծրագրերի հիմնադրամը, որը հետագայում վերագրանցվեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամ, ստեղծվել է ԱՀ կառավարության կողմից 2022թ. մարտին որպես ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը կից հիմնադրամ։
Հիմնադրամի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 2020թ․-ին։ Գաղափարը պատկանում է 44-օրյա պատերազմի հերոս Երվանդ Հաջիյանինը, ով ԱՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի բաժնի պետն էր։ Նրա նպատակն էր բազմազավակ ընտանիքների համար կրթության, կարողությունների զարգացման հնարավորություն ստեղծել, որպեսզի վերջիններս դառնան ինքնաբավ։ Սակայն նա զոհվեց առաջնագծում, որտեղ որպես կամավոր մեկնել էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հենց սկզբից՝ չհասցնելով տեսնել իր գաղափարի իրականացումը։
Հիմնադրամի գործունեությունը կայանում է աջակցության չափորոշիչներին համապատասխանող ընտանիքների բացահայտումը, նրանց կարիքների գնահատումն, ապա կարողությունների ու հմտությունների բացահայտումը, որին հաջորդում է գործիքների տրամադրման, միջավայրի ստեղծման, բիզնեսների կառուցման գործընթաց, այսինքն՝ ընտանիքին տրվում է ոչ թե մեկանգամյա աջակցություն, այլ՝ սեփական կյանքը վերափոխելու, ինքնուրույն և ինքնաբավ դառնալու գործիք
Հիմնադրամի կառավարման մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որը ղեկավարում էր ԱՀ սոցիալական զարգացման և Միգրացիայի նախարարը ի պաշտոնե, այնուհետև արդեն 2023թ.-ից՝ պետական նախարարը։ Այժմ Հիմնադրամը վերագրանցվել է Հայաստանի Հանրապետությունում, կապված Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանման հետ։
Հիմնադրամի առաջնահերթություններից է աջակցության ցուցաբերումը գիտության ու կրթության ծրագրերին, այն է՝
գիտական հետազոտությունների արդյունքների օգտագործմանը,
Ծրագրերի շահառուներ են հետևյալ խմբերը․
Զարգացման ծրագրերի ստեղծման թիվ մեկ նպատակն է ընտանիքին տալ ինքնաբավ գործելու և անկախ վաստակելու հնարավորություն՝ լուծելով ընտանիքի ինքնուրույնության, քաղաքացու կարողության զարգացման և, ըստ անհրաժեշտության, համապատասխան միջավայրի ստեղծման առկա խնդիրները։
Կարևոր է նշել, որ հիմնադրամը չի զբաղվում աջակցություններով, եթե չկա ֆորսմաժորային իրավիճակ։
Մեր գերխնդիրն ու գերնպատակն այս օրերին՝
Տալ արցախցուն հնարավորություն ապրել և արարել հայրենի հողում՝ ելք չփնտրելով օտար երկրներում։ Մենք հավատում ենք մեր վաղվա օրվան։
Գաղափարախոսություն
ՈՒՂԻՆ ՃՇՄԱՐԻՏ Է ԵԹԵ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է ՏԱՆՈՒՄ