educational | Արցախի Սոցիալական Զարգացման Ծրագրերի Հիմնադրամ/ASDPF Ն կարագրություն
Ելնելով շահառուների կարիքներից՝ կազմակերպվում և իրականացվում են
տարբեր դասընթացներ։ Այս պահին իրականացվում են անգլերենի ուսուցման, ծրագրավորման, ինչպես
նաև վարսահարդարման, մատնահարդարման, ֆլորիստիկայի դասընթացներ։ Այս ծրագրերի շնորհիվ
շահառուները ձեռք են բերում նոր մասնագիտություն, որից հետո, ըստ անհրաժեշտության,
տրամադրվում են համապատասխան գործիքներ՝ ստացված հմտությունները կիրառելու համար, ինչպես
նաև իրենց բնակավայրերում աշխատելու հնարավորություն։ Կրթական ծրագրերի շրջանակում
համագործակցում ենք մի շարք կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Սոցիալական
ձեռներեցության դպրոց ակադեմիան, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Լակմե»
գեղեցկության սրահը։ Արդեն իսկ մի շարք ընտանիքներ օգտվել են այս կրթական ծրագրերից։ Կրթական
ծրագրերին աջակցելու և ծածկույթն ընդլայնելու համար կարող եք կատարել նվիրաբերություն։