logo

Արցախի Սոցիալական
Զարգացման
Հիմնադրամ

Մեր մասին
  • Մեր մասին
  • Մեր թիմը
  • Հոգաբարձուների խորհուրդ
Ծրագրեր
  • Ծրագրեր
  • Հաջողության պատմություններ
  • Հաշվետվություններ
  • Նորություններ
Մեր մասին
  • Մեր մասին
  • Մեր թիմը
  • Հոգաբարձուների խորհուրդ
Ծրագրեր
  • Ծրագրեր
  • Հաջողության պատմություններ
ՀաշվետվություններՆորություններ

Գաղտնիության քաղաքականություն

Ներածություն


Սույն «Գաղտնիության քաղաքականությունը» կարգավորում է մեր (Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամ ՝ «Մեր», «ԱՍԶՀ») asdfund.com կայքի կողմից Ձեր անձնական տեղեկությունների օգտագործումը, այն նկարագրում է, թե մենք ինչ տեղեկություններ ենք օգտագործում և պահում Ձեր մասին և օգնում է Ձեզ հասկանալ ձեր իրավունքները՝ կայքն օգտագործելու առնչությամբ:


Ձեր անձնական տվյալները հավաքագրվում և մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենքների և միջազգային ընդունված պրակտիկաների համաձայն։


Տվյալների գաղտնիություն


Մեզ տրամադրած Ձեր տեղեկությունները համարվում են գաղտնի և կարող են տրամադրվել միայն Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամին, եթե այլ բան նախատեսված չէ։


Դուք համաձայնում եք, որ Ձեր անունը նվիրատվության առնչությամբ կարող է տեղադրվել և հրապարակվել մեր կայքում՝ որպես դոնոր, եթե չեք նշել, որ ցանկանում եք մնալ անանուն։


Անձնական տվյալների հավաքագրում


  1. Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկություններ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար։
  2. Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը, նախագծերը և ոլորտները, որոնցում Դուք գնվիրատվություն եք կատարել կայքի միջոցով։
  3. Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը, կայքէջերը, որոնք Դուք այցելել եք նախքան մեր կայք մուտք գործելը։
  4. Մեզ հետ ունեցած նամակագրությունը, (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսիք լինեն:

Մենք չենք պահում Ձեր վճարային քարտի որևէ տվյալ մեր սերվերների վրա: Մենք օգտագործում ենք SSL կոդավորում՝ տվյալների փոխանցումը (ինչպես, օրինակ, ձեր վճարման տեղեկությունները և գեոլոկացիան) պաշտպանելու համար։ Մենք նաև առաջարկում ենք HTTPS անվտանգ հասանելություն մեր կայքին։


Քուքիներ


Կայքն օգտագործում է քուքիներ, որոնք Ձեր համակարգչի հարդ դրայվում պահվող փոքր ֆայլեր են, որոնք օգտագործվում են Կայքն այցելելու Ձեր պատմության հետ կապված որոշակի տեղեկություններ հավաքագրելու համար։ Դա սովորաբար իրականացվում է անանուն տեղեկությունների հիման վրա։ Դուք կարող եք հրաժարվել քուքիներից, սակայն այդ դեպքում, Կայքի ֆունկցիոնալության մի մասը կարող է այլևս Ձեզ հասանելի չլինել։


Կայքն օգտագործում է Google Analytics և Google Maps ծառայությունները, որոնք տրամադրվում են Google, Inc. ընկերության կողմից։ Այս ծառայություններն իրենք իրենց հերթին հավաքում են տեղեկություններ Ձեր կողմից կայքի օգտագործման ընթացքում և դրանք պահպանում ԱՄՆ-ում գտնվող սերվերների վրա։


Անձնական տվյալները հավաքագրելու նպատակները


Մենք հավաքագրում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կայքի աշխատանքը հնարավոր դարձնելու և Ձեր կողմից մեր կայքի օգտագործումը հարմարավետ և ապահով դարձնելու նպատակով: Սույնով Դուք համաձայնում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տվյալները բացառապես հետևյալ նպատակներով՝


  1. Կայքի բնականոն շահագործում,
  2. Ձեր կողմից կատարված նվիրատվությունների ընդունում, դրանց հետ կապված համապատասխան տեղեկությունների տրամադրում,
  3. մեր կայքի աշխատանքի, ինչպես նաև մեր գործունեության որակի գնահատում և բարելավում,
  4. հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով անհրաժեշտության դեպքում տեղեկությունների ճշտում կամ հաղորդում,
  5. նորությունների ուղարկում, եթե բաժանորդագրված եք մեր պարբերական նամակներին (Դուք կարող եք ցանկացած պահի հրաժարվել բաժանորդագրությունից՝ նամակի ստորին հատվածում տեղադրված հղման միջոցով):

Գումարի վերադարձի քաղաքականություն


Մենք շնորհակալ ենք Ձեր նվիրատվության և մեր կազմակերպությանն աջակցելու համար: Նվիրատվությունները սովորաբար չեն վերադարձվում, բայց եթե Դուք սխալ եք թույլ տվել Ձեր նվիրատվությունը կատարելիս կամ փոխել եք Ձեր կարծիքը մեր կազմակերպությանը գումար նվիրաբերելու վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ: Նվիրատվությունները վերադարձվում են` օգտագործելով սկզբնական վճարման մեթոդը: Եթե Ձեր նվիրատվությունը կատարել եք կրեդիտ քարտով, ապա Ձեր վերադարձը կփոխանցվի նույն կրեդիտ քարտին:


Ավտոմատ կրկնվող նվիրատվության չեղարկում


Ընթացիկ աջակցությունը կարևոր է, որպեսզի ծրագրերը շարունակեն իրենց աշխատանքը, ուստի մենք խրախուսում ենք դոնորներին դա անել ժամանակի ընթացքում շարունակելով նպաստել նախագծերին: Բայց եթե Դուք պետք է չեղարկեք Ձեր պարբերական նվիրատվությունը, խնդրում եմ անմիջապես տեղեկացրեք մեզ:


Ձեր իրավունքները


Դուք կարող եք ցանկացած պահի դիմել՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։ Եթե ունեք որևէ բողոք ԱՍԶՀ-ի կողմից Ձեր անձնական տվյալների հավաքագրման և օգտագործման առնչությամբ, դուք կարող եք Ձեր բողոքը ներկայացնել՝ կապվելով մեզ info@asdfund.com հասցեով։


Փոփոխություններ


Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել այս Գաղտնիության քաղաքականությունում։ Մենք կտեղադրենք փոփոխված տարբերակը մեր կայքում։


Կապ


Այս Գաղտնիության քաղաքականության, ինչպես նաև Ձեր առնչությամբ մեր կողմից օգտագործվող անձնական տեղեկությունների հետ հարցերի դեպքում՝ կարող եք կապ հաստատել մեզ հետ info@asdfund.com հասցեով, +37455229173 հեռախոսահամարով և Ծարավ Աղբյյուր 55/11, բն. 91, Երևան, Հայաստան, 0052 հասցեով։

Միացեք տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր վերջին նյութերը էլեկտրոնային փոստով ստանալու համար:
    Մենք ձեզ սպամ չենք ուղարկի: Չեղարկել բաժանորդագրությունը ցանկացած ժամանակ:
    Built with ConvertKit
    image
    Կարող եք հետևել մեզ
    Մեր մասինՄեր թիմըՀոգաբարձուների խորհուրդԾրագրերՀաշվետվությունՆորություններ
    Կապ
    Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ f.s.p.artsakh@gmail.com հասցեով, +37455229173, հեռախոսահամարով և Ծարավ Աղբյյուր 55/11, բն. 91, Երևան, Հայաստան, 0052 հասցեով։
    image
    image
    © 2024 asdfund. Բոլոր իրավունքները պաշտպանված են
    Ընդհանուր դրույթներ և պայմաններ Գաղտնիության քաղաքականություն
    Powered by . Image source: Unsplash.