Աջակցություն Ռուզաննա Բեգլարյանի ընտանիքին

👉Շահառուն արցախցի Ռուզաննայի ընտանիքն է, որը բռնի տեղահանվել է 2023 թ. Ստեփանակերտ քաղաքից։ Հիմա ընտանիքի 7 անդամներով ապրում են Աշտարակ քաղաքում։ 🐷Այժմ ունեն վարձակալած տարածք, որտեղ կզբաղվեն խոզաբուծությամբ, կունենան ընտանիքի համար սեփական եկամուտ։ ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Ռուզաննայի ընտանիքին տրամադրել է 10 խոճկոր: 👏Անչափ կարևոր է արցախցիների մասնակցությունը ծրագրի իրականացման գործում: Մեկ խոճկորի գումարը նվիրել է @artsakhcarpets / Արցախ Կարպետ արտադրության ղեկավար Սևակ Խաչատրյանը: Դուրս գալով դժվար իրավիճակներից՝ միասնականությունն ու փոխօգնությունն ավելի են ուժեղացնում մեզ՝ թույլ տալով դիմակայել ցանկացած մարտահրավերի: 📌 100000 դրամ տրամադրել է տիկին Ալվարդ Մուսելիմյանը:


Աջակցություն Իշխան Սարգսյանի ընտանիքին

👉Իշխան Սարգսյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Մարտակերտի շրջանի Կոճողուտ գյուղից: Այժմ բնակվում են Արագածոտնի մարզի Աղձք գյուղում։ Ընտանիքը բաղկացած է 11 անձից, 9 երեխաներից 8-ը անչափահաս են։ Գյուղում ունեցել են 2 փուռ, զբաղվել են հողագործությամբ: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Իշխան Սարգսյանին տրամադրել է գյուղատնտեսական գործիքներ աշխատելու և ընտանիքի համար եկամուտ ապահովելու համար: ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի հասույթից:


Աջակցություն Լուսինե Բաղրամյանի ընտանիքին

👉 Լուսինե Բաղրամյանի 4 հոգանոց ընտանիքը բռնի տեղահանվել է 2023թ.-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղից։ Ներկայում վարձով բնակվում են Երևանում։ Մասնագիտությամբ Լուսինե Բաղրամյանը մանկավարժ է։ Արցախում սովորել է նաև մատնահարդարի մասնագիտությունը, այնուհետև վերապատրաստվել է Երևանում։ ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից տրամադրվել է մատնահարդարմամբ զբաղվելու համար անհրաժեշտ գործքիներ։ ✅ Ծրագրերը ֆինանսավորել են Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի հասույթից


Աջակցություն Սիրուն Սահակյանի ընտանիքին

👉 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառուն Սիրուն Սահակյանն է: 👨‍👩‍👦 Ընտանիքը տեղահանվել է Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքից։ Այժմ բնակվում են Արարատի մարզի Ազատավան գյուղում։ 👩‍🏫Սիրուն Սահակյանը մասնագիտությամբ մանկավարժ է, չի կարողանում աշխատանք գտնել։ Ընտանիքը բաղկացած է 4 անձից: 💇‍♀️Սիրուն Սահակյանը սովորել է վարսահարդարում և գունաբանություն մասնագիտությունը: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Սիրուն Սահակյանին տրամադրել է վարսահարդարման համար նախատեսված սարքավորումներ, որոնց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի : ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի հասույթից:


Աջակցություն Էլինա Աբաղյանի ընտանիքին

👉Էլինա Աբաղյանի ընտանիքը տեղահանվել է Ստեփանակերտից: Ունի երկու անչափահաս բալիկ: Հիմա բնակվում է Երևանում: 💅Էլինա Աբաղյանը սովորել է մատնահարդարում: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Էլինա Աբաղյանին տրամադրել է մատնահարդարման համար նախատեսված գործիքներ աշխատելու և ընտանիքի համար եկամուտ ապահովելու համար : ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված երեկույթի հասույթից:


Աջակցություն Գարեգին Պետրոսյանի ընտանիքին

👉 Գարեգին Պետրոսյանի ընտանիքը 2023թ.-ին բռնի տեղահանվել է Ստեփանակերտ քաղաքից: Ընտանիքը բաղկացած է 10 հոգուց, այդ թվում 4 երեխա: Հիմա բնակվում են Երևանում։ 🚘✂️ Ստեփանակերտում զբաղվել են մեքենաների և փափուկ կահույքի պաստառագործությամբ։ ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Գարեգին Պետրոսյանին տրամադրել է KNOWGLAM KL-4420-L-18 արտադրական կարի մեքենա աշխատանքները վերսկսելու և ընտանիքի համար եկամուտ ապահովելու համար: ✅ Ծրագրերը ֆինանսավորվել են հայրենակիցների կողքին կանգնած հայ մարդկանց բարի կամքի շնորհիվ: Շնորհակալություն յուրաքանչյուրին իրենց ներդրման և մեծ նվիրումի համար:


Աջակցություն Էրիկ Բալայանի ընտանիքին

👏 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառուն Էրիկ Բալայանն է: 👉Ընտանիքը բաղկացած է 8 անձից, տեղահանվել է 2023թ.-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից։ Այժմ բնակվում են Արարատի մարզի Գեղանիստ գյուղում։ ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Էրիկ Բալայանին տրամադրել է վառարան և անհրաժեշտ սարքավորումներ հացի և ժենգյալով հացի արտադրության համար: Այս ամենի շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի: ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից:


Աջակցություն Լիանա Շաբուրյանի ընտանիքին

👏 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական նվիրատվությունը Լիանա Շաբուրյանին։ 👉Լիանա Շաբուրյանի ընտանիքը 2020 թ.-ին բռնի տեղահանվել է Հադրութի շրջանի Տող գյուղից։ Ընտանիքը բաղկացած է 4 անձից, այդ թվում 3 անչափահաս երեխա։ Այժմ բնակվում են Երևանում։ 💅Լիանա Շաբուրյանը սովորել է մատնահարդարում, այժմ աշխատում է «Լակմե» գեղեցկության սրահում: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Լիանա Շաբուրյանին տրամադրել է մատնահարդարման համար նախատեսված գործիքներ աշխատանքային պայմանները բարելավելու և ընտանիքի համար եկամուտ ապահովելու համար: ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի հասույթից:


Աջակցություն Նաիրա Հակոբյանի ընտանիքին

👏 Հերթական արտադրական կարի և մաքրակարի (օվերլոկ) մեքենայի հասցեատիրուհին Նաիրա Հակոբյանն է, ով ծնվել և մինչ բռնի տեղահանումն ապրել է Արցախում։ Ինքն ու ամուսինը աշխատավոր մարդիկ են եղել, երեխաները մեծացել են մոր կարի մեքենայի ու հոր աշխատանքային գործիքների թխկթխկոցի ներքո։ 👉 Արցախյան առաջին պատերազմից շատ չանցած մահացել է ընտանիքի հայրը։ Տիկին Նաիրան այս բոլոր տարիներին անդադար կարել է՝ մեծացնելով աշխատասեր ու հայրենասեր զավակներ։ ✅ Վստահ ենք, որ տրամադրված կարի մեքենաների շնորհիվ մեր շահառուն կկարողանա նեցուկ լինել իր ընտանիքին և կատարել իր միակ ցանկությունը, այն է` օգնել իր երեխաներին վերագտնել արարելու, ապրելու հույսն ու հավատը։ ✅ Ծրագրերը ֆինանսավորել է Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմը, մասնավորաբար` Հադոդո ընտանիքը (Դյուսելդորֆ)։


Աջակցություն Անուշ Ամիրջանյանի ընտանիքին

👉 Անուշ Ամիրջանյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղից։ Ընտանիքը բաղկացած է 6 հոգուց, այդ թվում` 2 անչափահաս երեխայից։ Նրանք այժմ բնակվում են Երևանում` Էրեբունի վարչական շրջանում։ Անուշը մանկավարժ է, սակայն ներկայում չի կարողանում աշխատանք գտնել։ ✅ Ձեր բոլորի արված նվիրատվությունների շնորհիվ տրամադրվել է ջեռոց, հարիչ։ ✅ Անուշն արդեն սկսել է պատվերներ ընդունել, կարող եք նաև դուք պատվիրել։


Աջակցություն Արա Ապրեսյանի ընտանիքին

👉 Արա Ապրեսյանի ընտանիքը 2023 թ. -ին տեղահանվել է Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից։ Ընտանիքը բաղկացած է 4 հոգուց, այդ թվում 2 հաշմանդամություն ունեցող անձ: Այժմ ապրում են Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում: 🐦🐦Արա Ապրեսյանը վարձակալել է տարածք լորաբուծությամբ զբաղվելու համար, ձեռք է բերել նաև ինկուբատոր: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Արա Ապրեսյանին տրամադրել է լորեր, վանդակներ: Այս ամենի շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի : ✅Ծրագիրը ֆինանսավորվել է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից:


Աջակցություն Դիանա Ղարիբյանի ընտանիքին

👏 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառուն Դիանա Ղարիբյանն է: 👉 Ընտանիքը, որը բաղկացած է 9 անձից, 2023 թ.-ին տեղահանվել է Ստեփանակերտից: Ունի 4 անչափահաս երեխա: 🧵 Դիանա Ղարիբյանը Արցախում զբաղվել է կարուձևով: ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Դիանա Ղարիբյանին տրամադրել է արտադրական կարի մեքենա և օվերլոկի մեքենա: Այս ամենի շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի : ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից:


Աջակցություն Էռա Առուստամյանի ընտանիքին

🤝 Մեր հերթական աջակցությունը բոլորիդ համատեղ ջանքերի արդյունքն է։ 👉 Հասցեատերն է Էռա Առուստամյանը, ում ընտանիքը տեղահանվել է 2 անգամ, առաջին անգամ՝ 2020թ.-ին Շուշիից, իսկ 2023թ.-ին՝ Ստեփանակերտից։ Ընտանիքը բաղկացած է 5 հոգուց։ Էռան ունի 3 անչափահաս երեխա։ Հիմա բնակվում են Արտաշատում։ Երեխաների փոքր լինելու պատճառով չի կարող աշխատել։ 🍞🌮 Տանը թխում է խմորեղեններ՝ վաճառքի համար։ ✅ Ձեր բոլորի արված նվիրատվությունների շնորհիվ տրամադրվել է ջեռոց և հարիչ։ ✅ Էռան արդեն սկսել է պատվերներ ընդունել, կարող եք նաև դուք պատվերներ տալ ինչպես Արտաշատում, այնպես էլ Երևանում։


Աջակցություն Իրինա Թամրազյանի ընտանիքին

👏 Արտադրական կարի մեքենա Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառու Իրինա Թամրազյանին։ 👉Ընտանիքը 2020 թ. տեղահանվել է Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան գյուղից, իսկ 2023թ․ Ակնաբերդ գյուղից, ունի 5 անչափահաս երեխա։ Այժմ բնակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Իրինա Թամրազյանին տրամադրել է արտադրական կարի մեքենա, որի շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի: Դուք ևս կարող եք պատվիրել՝ զանգահարելով նշված հեռախոսահամարով։ ✅Ծրագիրը ֆինանսավորվել է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից:


Աջակցություն Անդրանիկ Պողոսյանի ընտանիքին

👉 Ընտանիքը բնակվել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Բռնի տեղահանումից հետո ընտանիքը սկզբից ժամանակավոր բնակություն է հաստատել ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում, իսկ 2023 թվականի դեկտեմբերից հիմնական բնակություն է հաստատել Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում: Խնամքի տակ ունի 6 անչափահաս տղա երեխա: Կնոջ, երեխաների, մոր, Արցախում բենզինի բաքի պայթյունի ժամանակ անհետ կորած եղբոր կնոջ և 3 անչափահասների խնամքի ամբողջ հոգսը նրա վրա է: Արցախում աշխատել է մարզպետարանում որպես տնտեսական բաժնի պետ, կարճ ժամանակ աշխատել է նաև փրկարարական ծառայությունում՝ որպես ինժիներ-տեխնիկ: 🧑‍🔧 Ազատ ժամերին և հիմնական աշխատանք չունենալու ժամանակ զբաղվել է շինարարությամբ: ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Անդրանիկ Պողոսյանին տրամադրել է շինարարական աշխատանքների համար նախատեսված գործիքներ, որոնց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի: ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված երեկույթի հասույթից:


Աջակցություն Արմեն Բաբայանի ընտանիքին

📣 Շահառուն Արմեն Բաբայանն է: Ընտանիքը տեղահանվել է Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից: Այժմ բնակվում են Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ 👨‍🔧 Արմեն Բաբայանն ու հայրը՝ Վաչիկ Բաբայանը, հմուտ վարպետներ են։ ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը ընտանիքին տրամադրել է սալիկ կտրող գործիք, էլեկտրական նրբասղոց, հորատիչ, լազերային հարթաչափ: Դրանց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ, ինչը կնպաստի կայուն եկամտի ապահովմանը: 🤝 Արման Վալեսյանը նրանց նվիրել է հարվածային գայլիկոնիչ: 👏 Ծրագիրը ֆինանսավորվել է մեր հայրենակիցների կողքին կանգնած հայրենանվեր մարդկանց ջանքերի ու ներդրումների միջոցով:


Աջակցություն Տաթևիկ Բեգլարյանի ընտանիքին

👉 Հերթական նվիրատվությունը Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից 👨‍👩‍👦 Հերթական շահառուն Տաթևիկ Բեգլարյանն է, որի ընտանիքը տեղահանվել է Ասկերանի շրջան, Խնձրիստան գյուղից։ Այժմ բնակվում են քաղաք Գյումրիում։ 👨‍👩‍👦 Տաթևիկ Բեգլարյանի ընտանիքը բաղկացած է 4 անձից՝ ամուսինները, երեխան, ամուսնու քույրը: 💇‍♀️ 2 կանայք սովորել են վարսահարդարում: ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը նրանց տրամադրել է վարսահարդարման համար նախատեսված սարքավորումներ, որոնց շնորհիվ նրանք այսուհետ կաշխատեն ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովեն:


Աջակցություն Արման Բաղդասարյանի ընտանիքին

👉 Հիմնադրամի հերթական շահառու Արման Բաղդասարյանի ընտանիքը 2023 թ. տեղահանվել է Ստեփանակերտ քաղաքից։ Սկզբում բնակվում էին Նոյեմբերյանում, իսկ այժմ՝ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում: Ունի 3 անչափահաս երեխա: 💇 Արման Բաղդասարյանը Էջմիածին քաղաքում բացել է վարսավիրանոց: ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Արման Բաղդասարյանին տրամադրել է վարսավիրանոցի գույք և վարսահարդարման համար նախատեսված պարագաներ: ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի հասույթից:


Արտադրական կարի մեքենա բռնի տեղահանված Աիդա Բալյանին

Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղից բռնի տեղահանված Աիդա Բալյանի՝ 5 անձից բաղկացած ընտանիքը բնակվում է Արարատի մարզի Հովտաշատ գյուղում: Մասնագիտությամբ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի է։ ✂️Տեղահանվելուց հետո Արտաշատում սովորել է կարուձև, ասեղնագործություն։ ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Աիդա Բալյանին տրամադրել է արտադրական կարի մեքենա: Դա հնարավորություն կտա նրան զբաղվել կարուձևով և կայուն եկամուտ ապահովել ընտանիքի համար։ ✅ Ծրագրի նվիրատուն Նաիրա Ասլանյանն է :


Աջակցություն Իրադա Պողոսյանի ընտանիքին

👉Շահառուն Իրադա Պողոսյանն է: 2023 թ. ընտանիքը բռնի տեղահանվել է Մարտակերտ քաղաքից։ Այժմ ապրում են Մասիս քաղաքում։ 💇‍♀️Իրադա Պողոսյանը Երևանի XL STUDIO գեղեցկության սրահում սովորել է վարսահարդարում: Հիմա սովորում է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզու և գրականություն բաժնում: Դասերից հետո աշխատում է Մասիսի MV Beauty գեղեցկության սրահում: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Իրադային տրամադրել է վարսահարդարման համար անհրաժեշտ պարագաներ, որոնց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի: 👏Ծրագիրը ֆինանսավորվել է մեր հայրենակիցների կողքին կանգնած հայրենանվեր մարդկանց ջանքերի ու ներդրումների միջոցով:


Աջակցություն Սվետլանա Մամունցի ընտանիքին

👏 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի նվիրատվությունը Սվետլանա Մամունցին: 👉 Ընտանիքը տեղահանվել է Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից։ Այժմ 13 հոգով ապրում են Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում։ Ունի 5 անչափահաս երեխա, 2 ուսանող։ 🧵 Սվետլանա Մամունցը 2022 թ. սովորել է կարուձև: ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Սվետլանա Մամունցին տրամադրել է կարի մեքենա, որի շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի : ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից:


Աջակցություն Զինա Գուլյանի ընտանիքին

👉Զինա Գուլյանի ընտանիքը բաղկացած է 6 հոգուց։ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ամուսինները տեղահանվել են Մարտունու Շեխեր գյուղից, բնակություն հաստատել Ստեփանակերտում, իսկ 2023 թ.-ին Ստեփանակերտից բռնի տեղահանվել է ամբողջ ընտանիքը։ Այժմ բնակվում են Երևանում։ Տղան մասնակցել է արցախյան 1-ին և 44-օրյա պատերազմներին, թոռը՝ 2023 թ․ մարտական գործողություններին՝ որպես Հատուկ նշանակության ջոկատի զինծառայող։ 🍞🌮Զինան թոնրի հացի և ժենգյալով հացի արտադրությամբ զբաղվելու երկար տարիների փորձ ունի։ 🤝Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Զինա Գուլյանի ընտանիքին տրամադրել է վառարան , էլեկտրական խմորխառնիչ , Խմորի հասունացման էլեկտրական խցիկ , որպեսզի ընտանիքը զբաղվի սիրելի աշխատանքով և ընտանիքի համար եկամուտ ապահովի: ✅ Ծրագրերը ֆինանսավորել են Հայ Եկեղեցու Գերմանիայի թեմի կողմից, մասնավորաբար` Հադոդո ընտանիքի (Դյուսելդորֆ) աջակցությամբ։


Աջակցություն Նինա Մովսիսյանի ընտանիքին

👉 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառու Նինա Մովսիսյանի ընտանիքը տեղահանվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղից։ Այժմ բնակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ 👨‍👩‍👦Նինա Մովսիսյանը քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի է, չի կարողանում աշխատանք գտնել։ Ունի 2 անչափահաս երեխա։ 💇‍♀️Նինա Մովսիսյանը սովորում է վարսահարդարում: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Նինա Մովսիսյանին տրամադրել է վարսահարդարման համար նախատեսված սարքավորումներ, որոնց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի : ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի հասույթից:


Աջակցություն Նարինե Հովհաննիսյանի ընտանիքին

👉 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառու Նարինե Հովհաննիսյանի ընտանիքը 2020թ. տեղահանվել է Հադրութից, իսկ 2023թ.-ին՝ Ստեփանակերտից։ Այժմ բնակվում են Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում։ 🥰👨‍👩‍👦Ընտանիքը բաղկացած է 7 անձից, այդ թվում 2 թոշակառու, 1 հաշմանդամություն ունեցող անձ, 2 անչափահաս երեխա: 💇‍♀️Նարինե Հովհաննիսյանն ունի վարսավիրության 7 տարվա փորձ: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Նարինե Հովհաննիսյանին տրամադրել է վարսահարդարման համար նախատեսված սարքավորումներ, որոնց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի: ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի հասույթից:


Աջակցություն Ռոման Ավագյանի ընտանիքին

👏 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառուն Ռոման Ավագյանն է: 👉 Ընտանիքը 2020 թ. բռնի տեղահանվել է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Շուշի քաղաքից, 2023թ.-ին՝ Ստեփանակերտից: Ունի 4 անչափահաս երեխա։ ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Ռոման Ավագյանին տրամադրել է ներքին հարդարման և վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ գործիքներ, որոնց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի: ✅Ծրագիրը ֆինանսավորվել է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից:


Աջակցություն Վահրամ Համբարձումյանի ընտանիքին

👏 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառուն Վահրամ Համբարձումյանն է: 👉 Ընտանիքը 2023 թ․-ին բռնի տեղահանվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքից: Ունի 3 անչափահաս երեխա։ Երեխաներից մեկի մոտ աշխտորոշվել է հիդրոնեֆրոզ հիվանդությունը, ունի վիրահատության կարիք։ ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Վահրամ Համբարձումյանին տրամադրել է կենցաղային տեխնիկայի նորոգման համար անհրաժեշտ գործիքներ, որոնց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի:


Աջակցություն Արամ Ծատրյանի ընտանիքին

👉 Ընտանիքը 2023 թ. բռնի տեղահանվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքից: Այժմ վարձակալությամբ բնակվում են Երևանում: Ընտանիքը բաղկացած է 5 հոգուց, այդ թվում 1 անչափահաս երեխա։ 🧑‍🔧 Արամ Ծատրյանը 50 և ավելի տարիներ զբաղվել է փայտագործությամբ: Հայաստանի ժողովրդական վարպետ է, Հայաստանի նկարիչների միության անդամ, Արցախի թեմի հիմնադրման առաջին տարվանից աշխատել է եկեղեցու համար։ ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Արամ Ծատրյանին տրամադրել է փայտագործությամբ զբաղվելու համար նախատեսված գործիքներ, որոնց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի : ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է «ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամի կողմից:


Աջակցություն Լուսինե Ծատրյանի ընտանիքին

👉 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառուն Լուսինե Ծատրյանն է, որի ընտանիքը 2023 թ. բռնի տեղահանվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից։ Այժմ բնակվում են Լոռու մարզի Չկալով գյուղում։ 👨‍👩‍👦Ընտանիքը բաղկացած է 7 անձից, այդ թվում 5 երեխա: Ամուսինը զինծառայող է եղել, այժմ չի կարողանում աշխատել՝ ելնելով առողջական խնդիրներից։ 💅 Լուսինեն սովորել է մատնահարդարում, ուսուցման գումարը տրամադրել է Ինգա Վարդանյանը: ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Լուսինե Ծատրյանին տրամադրել է մատնահարդարման համար նախատեսված գործիքներ, որոնց շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի:


Աջակցություն Լուսինե Մայիլյանի ընտանիքին

👉Լուսինե Մայիլյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Ստեփանակերտ քաղաքից։ Ամուսինը փրկարար է եղել, քառօրա և 44-օրյա պատերազմների մասնակից։ Ամուսնու մայրը զոհվել է սեպտեմբերի 19-ին արկի պայթյունից։ Ընտանիքում կա 3 անչափահաս աղջիկ։ Այժմ ապրում են Արտաշատ քաղաքում ամուսնու եղբոր ընտանիքի հետ միասին (11 հոգի)։ Լուսինե Մայիլյանը զբաղվում էր էպօքսիդից կիրառական-դեկորատիվ զարդերի, ժամացույցների, սպասքի պատրաստմամբ։ Տեղահանման արդյունքում աշխատանքային բոլոր նյութերը, պարագաները մնացել են Ստեփանակերտում։ ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Լուսինե Մայիլյանին տրամադրել է անհրաժեշտ աշխատանքային գործիքներ և պարագաներ սիրելի աշխատանքով զբաղվելու և ընտանիքի համար եկամուտ ապահովելու համար: 📌Լուսինեի աշխատանքներին կարող եք ծանոթանալ և պատվիրել հետևյալ հղումով https://www.facebook.com/profile.php?id=100087846636297&mibextid=ZbWKwL ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի հասույթից:


Աջակցություն Նովելլա Բալասանյանի ընտանիքին

👉 Ստեփանակերտ քաղաքից բռնի տեղահանված Նովելլա Բալասանյանի ընտանիքը այժմ բնակվում են Կոտայքի մարզի, Առինջ գյուղում՝ 3 ընտանիքով համատեղ։ Նովելլայի ամուսինը զոհվել է արցախյան առաջին պատերազմում։ Իսկ ահա Նովելլան երկարամյա կար ու ձևի փորձ ունի, աշխատել է ինչպես Արցախում, այնպես էլ Կրասնոդարի կարի արտադրամասում։ 👉 Արցախի Սոցիալական զարգացման հիմնադրամը Նովելլային տրամադրել է արտադրական կարի և օվերլոկի մեքենաներ, որպեսզի կարողանա վերսկսել իր գործունեությունը այստեղ և լուծի օրվա հացի խնդիրը։ ✅ Ծրագրերը ֆինանսավորել են Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմի կողմից, մասնավորաբար` Հադոդո ընտանիքի (Դյուսելդորֆ) աջակցությամբ։


Աջակցություն Նարինե Մաթևոսյանի ընտանիքին

👏 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառուն Նարինե Մաթևոսյանն է: 📣 Ընտանիքը բռնի տեղահանվել է Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղից: Նարինեն, ամուսինը և 4 երեխաները այժմ բնակվում են Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում: 🐔🐮Արցախում զբաղվել են անասնապահությամբ: Ամուսինը նաև մեքենա էր վերանորոգում: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Նարինե Մաթևոսյանի ընտանիքին տրամադրել է ոչխարներ և հավեր, որպեսզի աշխատեն ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ ապահովեն: ✅Ծրագիրը ֆինանսավորվել է Ֆրանսիայում հայկական Արմատ կրթօջախի կողմից կազմակերպված բարեգործական երեկույթի հասույթից:


Աջակցություն Մանանա Բալայանի ընտանիքին

👏 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառուն Մանանա Բալայանն է: 👉 Ընտանիքը բռնի տեղահանվել է Հաթերքից։ Այժմ բնակվում են Երևանում։ Ընտանիքը բաղկացած է 8 անձից, որոնցից 6-ը երեխաներ են։ 👗 Մանանա Բալայանը Ստեփանակերտում սովորել է կարուձև, հագուստի մոդելավորում: ✅Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Մանանա Բալայանին տրամադրել է արտադրական կարի մեքենա, որի շնորհիվ մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի: ✅ Ծրագիրը ֆինանսավորվել է հայրենակիցների կողքին կանգնած հայ մարդկանց բարի կամքի շնորհիվ: Շնորհակալություն յուրաքանչյուրին իրենց ներդրման և մեծ նվիրումի համար:


Աջակցություն Հրանուշ Գաբրիելյանի ընտանիքին

👏 Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի հերթական շահառուն Հրանուշ Գաբրիելյանն է: 👉Ընտանիքը տեղահանվել է Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից։ Այժմ 7 հոգով ապրում են Երևան քաղաքում։ Ունեն 2 անչափահաս երեխա։ 🧵 Հրանուշ Գաբրիելյանը Արցախում զբաղվում էր կարուձևով: ✅ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Հրանուշ Գաբրիելյանին տրամադրել է կարի մեքենա: 👏 Բարերարը Անի Բաղինյանն է: ✅ Մեր շահառուն այսուհետ կաշխատի ավելի արդյունավետ և ընտանիքի համար կայուն եկամուտ կապահովի:


Ջուլետա Օհանյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Արցախի հանրապետության Ճարտար քաղաքից։

Այժմ բնակվում է Երևանում։ Ճարտարում ուներ կարի արտադրամաս, զբաղվում էր հագուստի մոդելավորմամբ։ Կարում էր տեղի պարի խմբակների համար շորեր։ 2020թ.-ի պատերազմից հետո Արցախի սոցիալական զարգացմնա ծրագրերի հիմնադրամի կողմից տրամադրվել էր արտադրական մաքրակարի մեքենա։ Տեղահանումից հետո չի կարողացել դուրս բերել։ Ջուլետային տրամադրվել է արտադրական կարի մեքենա, որպեսզի վերսկսի իր գործունեությունը այստեղ։ Ներկայում բնակվում է Երևանում, բայց փորձում է աշխատանք գտնել մարզային դպրոցներից մեկում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի, և տեղափոխվել գյուղ։


Անահիտ Սարգսյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքից։

Ընտանիքը բաղկացած է 4 անձից, որից 3-ը թոշակառու։ Այժմ բնակվում են Երևանում։ Անահիտը եղել է Ասկերանի զորամասի դերձակը։ Գտել է աշխատանք, որ կարող է տանից անել, եթե տրամադրվի արտադրական կարի և մաքրակարի մեքենաներ։ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը տրամադրել է ինչպես արտադրական կարի, այնպես էլ մաքրակարի մեքենաներ։ Անահիտ Սարգսյանը աշխատում է չորրորդ գյուղում, այնպես որ կարող եք դիմել։


Նովելլա Բալասանյանի ընտանիքը տեղահանվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքից,

այժմ բնակվում են 3 ընտանիքով։ Բնակվում են Առինջ գյուղում։ Ամուսինը զոհվել է առաջին արցախյան պատերազմում։ Նովելլան զբաղվել է կարուձևով, ինչպես Արցախում, այնպես էլ Կրասնոդարի կարի արտադրամասում։ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Նովելլային տրամադրել է արտադրական կարի և օվերլոկի մեքենաներ, որպեսզի վերսկսի իր գործունեությունը այստեղ։


Վովա Ավագյանի ընտանիքը բաղկացած է 7 անդամից։ Ընտանիքը բռնի տեղահանվել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքից

2020թ.-ի պատերազմից հետո Արցախի սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամի նվիրատվությամբ հիմնադրել էին կարի արտադրամաս, որտեղ աշխատում էին ընտանիքի անդամները։ Տեղահանումից հետո չեն կարողացել ոչինչ դուրս բերել։ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Վովային տրամադրել է արտադրական կարի և օվերլոկի մեքենաներ, որպեսզի վերսկսի իր գործունեությունը այստեղ։ Վովայի ընտանիքը այժմ բնակվում է Հրազդանում և վերսկսել է գործունեությունը։ Այնպես որ կարող եք դիմել։


Լեռնիկ Շաքարյանի ընտանիքը բաղկացած է 6 հոգուց։ Ընտանիքը բռնի տեղահանվել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղից։

Այժմ բնակվում են Վանաձորում։ Գյուղում ունեին սեփական հացի փուռ։ 44 օրյա պատերազմի, ինչպես նաև ողջ բլոկադայի ընթացքում աշխատել են՝ հացով ապահելով մարդկանց։ Վանաձորում արդեն իսկ վարձակալել է տարածք, ձեռք է բերել հացը թխելու վառարան, խմոր հունցող մեքենա, սկսել է աշխատել։ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը Լեռնիկին տրամադրել է 3 էլեկտրական վառարան, որպեսզի ընդլայնի գործունեությունը։


Լուսինե Բաղրամյանի ընտանիքը բռնի տեղահանվել է 2023թ.-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղից։ Ներկայում վարձով բնակվում են Երևանում։ Ընտանիքը բաղկացած է 4 անձից։

Մասնագիտությամբ Լուսինե Բաղրամյանը մանկավարժ է։ Արցախում սովորել է նաև մատնահարդարի մասնագիտությունը, այնուհետև վերապատրաստվել է Երևանում։ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից տրամադրվել է մատնահարդարմամբ զբաղվելու համար անհրաժեշտ գործքիներ։ Լուսինեն արդեն սկսել է ծառայությունների տրամադրումը։


Ընտանիքը տեղահանվել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքից, այժմ բնակվում են Պռոշյան գյուղում։ 10 տարեկան աղջիկը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Մարտունու ռմբակոծության ժամանակ, տղային կարողացել են փրկել։

Մեր բոլորի համատեղ ջանքերի շնորհիվ, հերթական նվիրատվությունն է տրամադրվել Իգոր Գևորգյանին։ Իգոր Գևորգյանը ցանկություն էր հայտնել հացի արտադրամաս հիմնել, որը կապահովի կայուն եկամուտ ընտանիքի համար։ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը ընտանիքին տրամադրել է էլեկտրական վառարան և էլեկտրական խմորխառնիչ։ Ընտանիքը արդեն իսկ հիմնել է հացի փոքր արտադրություն Պռոշյան գյուղում։


Միքայել Հայրապետյանի ընտանիքը ՀՀ Երևան քաղաք է տեղահանվել Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից։ Երեք եղբայրներով նրանք պատերազմների մասնակիցներ են։

Այժմ Միքայել Հայրապետյանը սովորում է վարսահարդարի մասնագիտությունը, որպեսզի մշտական աշխատանք ունենա։ Արցախի սոցիալական զագացման հիմնադրամի կողմից տրամադրվել են վարսավիրական գործիքներ։