logo

Արցախի Սոցիալական
Զարգացման
Հիմնադրամ

Մեր մասին
  • Մեր մասին
  • Մեր թիմը
  • Հոգաբարձուների խորհուրդ
Ծրագրեր
  • Ծրագրեր
  • Հաջողության պատմություններ
  • Հաշվետվություններ
  • Նորություններ
Մեր մասին
  • Մեր մասին
  • Մեր թիմը
  • Հոգաբարձուների խորհուրդ
Ծրագրեր
  • Ծրագրեր
  • Հաջողության պատմություններ
ՀաշվետվություններՆորություններ

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Պամանների ընդունում


Այստեղ կարող եք ծանոթանալ Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի կայքի Օգտագործման պայմաններին։ Այցելելով Հայաստանի Հանրապետությունում գրանցված Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի (այսուհետ՝ ԱՍԶՀ, Մենք) կայք (asdfund.com) և օգտվելով մեր կայքում (այսուհետ՝ Կայք) հրապարակված տեղեկատվությունից և նվիրատվության/նվիրաբերության համակարգից՝ Դուք ձեր համաձայնությունն եք տալիս ստորև շարադրված պայմաններին, ինչպես նաև մեր Գաղտնիության քաղաքականությանը:


Վճարում


Դուք հավաստում եք, որ կայքում նվիրատվություն/նվիրաբերություն կատարելիս կամ մեզ հետ կապի ընթացքում տրամադրված տվյալները ճշգրիտ են և ամբողջական, ինչպես նաև կթարմացվեն՝ արտացոլելու համար բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:


Դուք ընդունում և համաձայնում եք, որ Դուք եք բացառապես պատասխանատու ձեր վճարման գաղտնաբառի անվտանգությունն ու գաղտնիությունը պահպանելու և Ձեր Հաշվի հետ կապված Կայքում բոլոր գործողությունների համար՝ լինի դա Ձեր գիտությամբ կամ առանց: Դուք համաձայնում եք անհապաղ զեկուցել մեզ ձեր վճարման ցանկացած չարտոնված օգտագործման կամ անվտանգության որևէ այլ խախտման մասին:


Եթե Դուք վճարում եք Կայքում կամ օգտագործում եք Կայքը մեկ այլ կողմի կամ կազմակերպության անունից, Դուք հավաստում եք, որ Դուք լիազորված եք գործել այդ կողմի կամ կազմակերպության անունից՝ Կայքն օգտագործելիս։


Նվիրատվություն


Դուք համաձայնում եք, որ նվիրատվության/նվիրաբերության կատարման պահից նվիրաբերած գումարներն անցնում են ԱՍԶՀ-ի տնօրինության տակ։ Այն դեպքում, երբ նախագիծը ամբողջությամբ ֆինանսավորվել է կամ երբ ԱՍԶՀ -ն նվիրատվություն է ստանում առանց կոնկրետ նախագծի կամ կատեգորիայի հղումի, նվիրաբերված միջոցները կհատկացվեն ԱՍԶՀ -ի ընդհանուր բյուջեին։


Նվիրատվություն անելիս կարող եք ընտրել կրկնվող նվիրատվության ձևը: Պարբերաբար նվիրատվություն կատարելու համար ձեր համաձայնությունը տրամադրելու դեպքում Ձեզանից ամեն ամիս ավտոմատ կգանձվի գումար՝ մինչև չեղարկումը:



Չեղարկում և ամսական նվիրատվության փոփոխություն


Դուք կարող եք չեղարկել Ձեր պարբերական նվիրատվությունները ցանկացած ժամանակ։ Եթե ցանկանում եք չեղարկել Ձեր կողմից կատարվող կրկնվող նվիրատվությունը, կարող եք կապվել մեզ հետ info@asdfund.com էլ.հասցեի միջոցով կամ զանգահարել +37455229173 հեռախոսահամարին։ Հետագա վճարներից խուսափելու համար Դուք կարող եք չեղարկել Ձեր կրկնվող նվիրատվությունը մինչև հաջորդ նվիրատվության ամսաթիվը:


Դուք կարող եք փոխել Ձեր ամսական նվիրատվության չափը կապվելով մեզ հետ info@asdfund.com էլ.հասցեի միջոցով կամ զանգահարել +37455229173 հեռախոսահամարին։ Փոփոխությունը ուժի մեջ կմտնի գումարի գանձման հաջորդ փուլում։


ԱՍԶՀ կայքի միջոցով, որպես նվիրատվություն կամ նվիրաբերություն, դրամական փոխանցումներ կատարելու ընթացքում առաջացած խնդիրների դեպքում անհրաժեշտ է ուղարկել գրավոր նամակ՝ info@asdfund.com, էլ. հասցեին՝ նկարագրելով խնդրի էությունը և նշելով Ձեր կոնտակտային տվյալները, խնդիրը առաջանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Նամակը ստանալու պահից՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամի մասնագետները կուսումնասիրեն Ձեզ հանդիպած խնդիրները կամ գումարի հետվերադարձի դիմումը և կապ կհաստատեն Ձեզ հետ։


Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում


Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում: ԱՍԶՀ-ն հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Ընդհանուր դրույթներին և պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:


Երրորդ կողմի հղումներ


Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք ԱՍԶՀ-ի վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։


Ընդհանուր դրույթներ


Մենք կարող ենք ձեզ ծանուցումներ տրամադրել ձեր Հաշվի համար գրանցված էլ.փոստի միջոցով:


ԱՍԶՀ-ն կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի Օգտագործման պայմաններում և Գաղտնիության քաղաքականությունում՝ արտացոլելու համար փոփոխությունները։ Նման փոփոխությունների դեպքում՝ ԱՍԶՀ-ն կտեղադրի փոփոխված Ընդհանուր դրույթները և պայմանները asdfund.com կայքում։


Այս Օգտագործման պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում՝ կարող եք կապվել մեզ հետ info@asdfund.com էլեկտրոնային հասցեով։

Միացեք տեղեկագրին

Բաժանորդագրվեք մեր վերջին նյութերը էլեկտրոնային փոստով ստանալու համար:
    Մենք ձեզ սպամ չենք ուղարկի: Չեղարկել բաժանորդագրությունը ցանկացած ժամանակ:
    Built with ConvertKit
    image
    Կարող եք հետևել մեզ
    Մեր մասինՄեր թիմըՀոգաբարձուների խորհուրդԾրագրերՀաշվետվությունՆորություններ
    Կապ
    Հարցերի դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ f.s.p.artsakh@gmail.com հասցեով, +37455229173, հեռախոսահամարով և Ծարավ Աղբյյուր 55/11, բն. 91, Երևան, Հայաստան, 0052 հասցեով։
    image
    image
    © 2024 asdfund. Բոլոր իրավունքները պաշտպանված են
    Ընդհանուր դրույթներ և պայմաններ Գաղտնիության քաղաքականություն
    Powered by . Image source: Unsplash.